211652_close_icon
views-count9230 դիտում article-date 19:06 08-08-2014

Պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը սպասում է հրահանգի, որ հարյուրավոր ընկերների հետ շտապի մարտի դաշտ, եղբայրներին էլ հետն է տանելու

Շնորհակալ եմ այն մարտական ընկերներից, ովքեր նեղացած էին, բայց նորից գնացին մարտի դաշտ, որ հայ զինվորի կողքին լինեին: Կրկնում եմ, որ բոլորից մեկ առ մեկ շնորհակալ եմ: Այս մասին [b]SHAMSHYAN.com-[/b]ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը: Նա նշեց՝ օրը 24 ժամ իրենք կապի մեջ են Հայաստանում եւ արտերկրում գտնվող մարտական ընկերների հետ եւ ցանկացած պահի մի մարդու պես պատրաստ են պաշտպանել մեր հայրենիքը: «Բոլորի մոտ ներքին կարգով հրահանգ կա ցանկացած պահի, երբ հարկ լինի հարյուրավոր տղաներ ինձ հետ պատրաստ են մեկնել մարտի դաշտ: Մենք սահմանին կանգնած զինվորի կողքին ենք լինելու»,- ասաց Առաքել Մովսիսյանը: Հարցին, թե շատերը ասում են, որ պաշտոնյաների երեխաները սահման չեն հասնի ասաց. «Ես կարճ կոնկերտ ասեմ․ հողից էն կողմ ինձ ոչ մի բան հետաքրքիր չի, վագոնով արյուն ենք թափել, ընկերներ ենք կորցրել: Բայց առաջին գծում մենք ենք լինելու, որովհետեւ մենք մեր տարիքն առել ենք: Ավելի լավ է մեր երեխեքի գործը մենք անենք վերջացնենք: Թող հայ զինվորի մատը փուշ չմտնի: Ես չեմ սիրում մեծ-մեծ խոսել, բայց հայ զինվորի, իմ ընկերների կողքին կլինեմ , որ Արցախ աշխարհից մի թիզ չպակասի: Ինչքան իմ ուժերը հերիքում ա, իմ հալալ ախպերներին էլ կտանեմ հետս»: Նշենք, որ նա իր մականունն էլ է ստացել պատերազմի տարիներից: Ծառայությունից վերադառնալուց հետո նա Ռուսաստանից «Շմայսեր» տեսակի դժվար գտնվող ավտոմատ է բերել ու դրանով մեկնել պատերազմի: Ինչից հետո էլ ստացել է Շմայս մականունը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր