211652_close_icon
views-count3030 դիտում article-date 12:16 05-06-2015

Ամեն մի զանգ տվողը հայհոյում է Կարոյին, հետո նոր ասում, որ երբեք չեն կասկածել իմ մաքրության վրա. Գոհար Ենոքյան

Ես չէի կարող թողնել, որ ճիշտը սուտ դառնա: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, թեթեւ արդյունաբերության մայր Գոհար Ենոքյանը, ով արդարացվեց եւ իրեն զրպարտողներին անհարմար դրության մեջ գցեց: Նա նշեց, որ իր կյանքի կրեդոն է եղել, որ թեկուզ զրկանքներով ապրել, բայց մաքուր մնալ, ինչն էլ իրեն ուժեղ է դարձնում. «Ես ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել: Եվ այդ ամենով հանդերձ՝ այս աստիճանի շանտաժի նպատակն էլ դուք գիտեք: Ավելին՝ նշեց, որ պատիվ է պահանջելու նրանցից, ովքեր իր հանդեպ նման շանտաժ են արել: «Դրանք երեքն են` հայր, որդի եւ Կարո Կարապետյաններ: Կգա ժամանակը: Փաստաթղթերի հետ կապված խնդիր կա եւ պատիվը անպայման կպահանջեմ»,- ասաց Գոհար Ենոքյանը: Նա նաեւ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց իր ազգին, սփյուռքին, ովքեր անդադար հեռագրեր եւ նամակներ են ուղարկել: «Զարմացած էին, որ իմ նման մարդու վրա էլ էին ձեռք բարձրացրել: Ասում էին՝ ուրեմն աշխարհը շուռ է եկել: Ես շնորհակալ եմ բոլոր-բոլորին, ովքեր հավատացին իմ արդարությանը ու իմ կողքին կանգնեցին: Նաեւ փաստաբանիս, ով շատ գրագետ աշխատանք կատարեց»,- ավելացրեց Գ. Ենոքյանը: Հարցին, թե ինչ է կարծում՝ հիմա Կարո Կարապետյանը ինչ վիճակում է, պատասխանեց. «Ի՞նչ վիճակում պետք է լինի մեկը, ով ինքն իրեն հեղինակազրկեց, ամոթով մնաց: Ամեն մի զանգ տվողը հայհոյում է Կարոյին, հետո նոր ասում, որ երբեք չեն կասկածել իմ մաքրության վրա: Այսքանից հետո էլ նրան ո՞վ կընտրի»: Մինչ այդ [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/04/55307/]տեղեկացրել էինք[/url], որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գոհար Ենոքյանը, ով պնդում էր, որ ինքն այնմեղ է, արդարացվել է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ քրեական հետապնդումը Գ. Ենոքյանի նկատմամբ դադարեցվել է: Հիշեցնենք, որ Գ. Ենոքյանը ձերբակալվել էր 2015 թվականի մայիսի 4-ին՝ 10.06.2014թ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 2015 թվականի ապրիլի 3-ին քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու նպատակով: Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու և չվերադարձնելու նպատակով, կատարել են ապօրինաբար Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել էր, և նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չէր հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով: Կատարված հանցավոր արարքի համար 07.05.2015թ. քրեական գործով որոշում էր կայացվել Գոհար Ենոքյանին ներգրավելու որպես մեղադրյալ ՀՀ քր. օր-ի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով: Նկատի ունենալով, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Գոհար Ենոքյանը առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցավոր արարքին, մեղադրվում էր առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, որպիսի հանգամանքը հիմք էր տալիս ենթադրելու, որ վերջինս կարող էր թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, այնուամենային, հաշվի առնելով մեղադրյալի տարիքը, որոշում էր կայացվել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին: ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել նաև ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ միջնորդելով Գոհար Ենոքյանին ազատել արգելանքից՝ ելնելով ձերբակալվածի տարիքից և առողջական վատ վիճակից (հիպերտոնիա):

Նմանատիպ նյութեր