697 դիտում
10:07 05-06-2015
Առաջիկա մի քանի օրերին կավարտվի էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ ներկայացված հայտերի ուսումնասիրությունը. ՀԱ
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը պատրաստվում է առաջիկա մի քանի օրերին ավարտել էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացրած հայտերի ուսումնասիրությունը և հաջորդ շաբաթվա սկզբին հայտարարել սպառողներին մատակարարվող հոսանքի այն գինը, որը պետք է ներկայացվի հանձնաժողովի ընդունմանը։
Մինչ այդ, ակնհայտ է, որ թեև էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ առաջարկությամբ են հանդես եկել համակարգի գրեթե բոլոր ընկերությունները, այնուհանդերձ քննարկվող հիմնական թեման կապված է բաշխիչ էլեկտրական ցանցերի հետ։
Եվ դա պատահական չէ՝ հաշվի առնելով բէցերի սակագնային աննախադեպ բարձր առաջարկը։
Ի սկզբանե պարզ էր, որ այդ ընկերության հայտը խիստ ուռճացված է, երբեմն անհեթեթության աստիճանի։ Ուստի պետք է սպասել, որ դրա շատ բաղադրիչներ կմաքրվեն ուսումնասիրությունից և իրական ազդեցությունները գնահատելուց առաջ։
Ինչպիսի՞ն կլինի դրանից հետո սակագների վրա այն գործոնների ազդեցությունը, որոնք հանձնաժողովը կհամարի օբյեկտիվ կամ հիմնավոր, պարզ կդառնա հաջորդ շաբաթ։ Մինչ այդ, Ռ.Նազարյանը հայտարարեց, որ հոսանքի սակագինը կբարձրանա։ Ա՞յլ հարց է, թե որքան» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
2420 դիտում
10:59 09-04-2015
Գազի ու էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունները կարող են տեղի ունենալ ամռան ամիսներին. ՀԺ
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1285 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»