2811 դիտում
17:57 06-12-2016
Ադիս Աբեբայում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանը. ներկայացված հայտերի շարքում է նաև Հայաստանը
Ս. թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության մայրաքաղաք Ադիս Աբեբայում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայի 11-րդ նստաշրջանը: Մասնակցում էին աշխարհի 121 երկրների` 712 ներկայացուցիչներ, այդ թվում, կոնվենցիային միացած անդամ երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև տարբեր երկրների լրատվամիջոցներ:
Նստաշրջանի ընթացքում քննարկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության հիմնադրամի վերաբերյալ արտաքին աուդիտորների հաշվետվությունը, որին հաջորդեց անվանակարգերի, առաջարկների և աջակցության խնդրանքների գրանցման, ընտրության կամ հաստատման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացի պարզաբանումը: Քննարկվեցին Կոնվենցիայի կիրարկման մասին 12 զեկույց, որից 6 պարբերական և 6 անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված տարրերի կարգավիճակի վերաբերյալ: Նստաշրջանի օրակարգի կարևոր հարցերից էր առաջադրված նոր հայտերի քննարկումները: Ներկայացվել էր 7 հայտ` Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու, 37 հայտ` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկելու, 7 հայտ` Ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու նպատակով:
Գրանցման ներկայացված հայտերի շարքում էր հինգ երկրների (Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքիա) պատրաստած «Տափակ հաց պատրաստելու և հյուրասիրելու մշակույթ. լավաշ, կաթրմա, ժուպկա, յուֆկա» անվանմամբ համատեղ հայտը, որի քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակության դիտարկումների հիման վրա միջկառավարական Կոմիտեի կողմից 2014 թվականին Կոմիտեի 9-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված «Լավաշ, ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտի վերաբերյալ համապատասխան հղում (որոշում 9.COM 10.3) արվեց վերոնշյալ հայտի որոշման նախագծում: Այսպիսով, հաստատվեց, որ «տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրներում ապրող համայնքները կիրառում են հայտում ներկայացված «տափակ հացի» տեսակները»: Կոմիտեն իր որոշմամբ փաստում է, որ համատեղ հայտում նշվող տարրի գրանցումը չի ենթադրում, որ այն բացառիկ է, այլ կիրառվում է նաև «տարածաշրջանում և դրանից դուրս», իսկ «տափակ հացի» տեսակներից մեկը` լավաշը, դեռևս 2014 թ. ընդգրկվել է Ներկայացուցչական ցանկում, որպես Հայաստանում կիրառվող տարր: Նստաշրջանի արդյունքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական, անհապաղ պաշտպանության և լավ փորձի պահպանման ցանկերում գրանցվեցին 43 հայտ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. ոչ նյութական մշակութային ժառանգության Կոնվենցիայի միջկառավարական Կոմիտեն կազմված է Կոմիտեի անդամ 24 երկրներից և Հայաստանն այդ Կոմիտեի անդամ է ընտրվել 2016 թ. հունիսին` 4 տարի ժամկետով:
Հայաստանը «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն գրանցել է հետևյալ տարրերը. «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.):
Ս. թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի` Ադիս Աբեբայում կայացած 11-րդ նիստի արդունքներն ամփոփող մամուլի ասուլիս: Մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը (Հայաստանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հաձնաժողովի գլխավոր քարտուղար), ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակությային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը:
Նմանատիպ նյութեր
6735 դիտում
18:45 30-07-2015
Եթովպիացի վարորդները Ադիս-Աբեբայում հրաշքներ են գործում. տեսանյութ
2301 դիտում
23:35 01-06-2016
Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ
3298 դիտում
19:48 14-02-2018
Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը