701 դիտում
09:58 05-06-2015
Մեր պետական պարտքն արդեն հինգ միլիարդ դոլարից անցել է, իսկ հանրապետությունը ռազմավարական զարգացման ծրագիր չունի. ՀԱ
«ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ կարծում է, թե երկրի ներքին իրավիճակն օրեցօր ավելի է ծանրանալու,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Իսկ որո՞նք են հիմնավորումները։
-Առաջինը հանրապետության ֆինանսական վիճակի ահավոր վատ լինելն է: Որպես դրա վառ օրինակ նշեմ, որ նոր վարկ են վերցնում ոչ թե այն գործի մեջ դնելու և եկամուտ ստանալու, այլ բյուջեի դեֆիցիտը, ինչպես նաև նախորդ վարկերը փակելու համար: Իսկ սա արդեն մեր առջև ծառացած լուրջ խնդիր է:
Հավելեմ, որ մեր պետական պարտքն արդեն հինգ միլիարդ դոլարից անցել է, իսկ հանրապետությունը ռազմավարական զարգացման ծրագիր չունի, որպեսզի համապատասխան քայլերի միջոցով կարողանա հետ բերել ֆինանսական իր կարողությունները և վճարել պարտքը:
Երկրորդ. մտնելով ԵԱՏՄ՝ մեր իշխանությունները, երևում է, լավ չեն գիտակցում, թե ինչ լուրջ պարտավորություններ են ստանձնել: Եվ եթե առաջին եռամսյակում տնտեսությունում տիրող, մեղմ ասած, անմխիթար վիճակը պահպանվի նաև երկրորդ և երրորդ եռամսյակներին, մի՛ կասկածեք, որ արդեն սեպտեմբերին առնվազն Ղազախստանը և Բելառուսը պիտի հարցնեն՝ այս «նախլեբնիկներին» ինչո՞ւ ենք պահում:
-Իսկ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։
-Ուզում եմ հիշեցնել հայտարարությունը ՀԷՑ-ում կուտակված 250 միլիոն դոլարի պարտքի մասին: Իշխանություններին ուղղված բնական հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունի՝ Բիբի՞նը կլիներ այստեղ, Գլադունչի՞կը, Իվանո՞վը, թե՞ այլ մեկը, ՀԷՑ-ը մեր երկրում գործող, այսինքն՝ մեր կանոններով, օրենքներով գործող սուբյեկտ է, որտե՞ղ է եղել ձեր վերահսկողությունը: Եթե լիներ այդ վերահսկողությունը, ապա 10 կամ, ասենք, 50 միլիոն պարտք կուտակվելու դեպքում կահազանգեին այդ մասին, կփորձեին իմանալ պատճառները:
Իսկ այն պատճառները, որ այսօր բերում են ոմանք, պարզապես դիլետանտների համար են նախատեսված: Գների թանկացման հետևանքով ավելանալու է արտագաղթը. էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու դեպքում թանկանալու են մնացած բոլոր ապրանքները, երեխաների թերսնումն ահռելի չափերի է հասնելու: Այսինքն՝ բացի ահռելի չափերի հասնող արտագաղթից, հասարակության առողջական վիճակն է դառնալու օրհասական: Այսօր արդեն իսկ հիվանդությունների քանակը ոչ միայն շատացել է, այլև երիտասարդացել է» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
1945 դիտում
09:30 15-07-2019
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում մեր թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ. Նախարար
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1285 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»