3856 դիտում
01:42 05-06-2015
Երևանում 28-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 50-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 4-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Նար-Դոսի և Ռոստոմ փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ 28-ամյա Լիպարիտ Դավթյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 34 FO 509 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 50-ամյա Արթուր Սարգսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել օգնել է որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվի Էրեբունի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված հատվածով:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն` պարզելու սթափության աստիճանը:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+