Բեյլը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ աջ գոտում
Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտարարել է, որ չի պատրաստվում խաղալ մադրիդյան ակումբի հարձակման աջ եզրում:
Ուելսցի ֆուտբոլիստը ակումբի ղեկավարությանը հայտարարել է, որ իր խաղը տուժում է, երբ գործում է աջ եզրում:
Միաժամանակ, թիմի մյուս հարձակվողը՝ Կրիշտիանու Ռոնալդուն չի ցանկանում խաղալ հարձակման կենտրոնում, այլ մտադիր է գործել ազատ՝ տեղափոխվելով ձախ եզրից:
Նշենք, որ «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մտադիր է Ռոնալդուին օգտագործել կենտրոնական հարձակվողի գոտում, իսկ Բեյլին՝ ձախ եզրում: