«Յուվենտուսը» կորցրեց Ջորջիո Կյելինիին
Տուրինի «Յուվենտուսի» հիմնական կենտրոնական պաշտպան Ջորջիո Կյելինին վնասվածքի պատճառով բաց կթողնի «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Այդ մասին հայտնել է տուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Կյելինին մկանային վնասվածք է ստացել թիմի վերջին մարզման ժամանակ, և այսօր բժիշկները վնասվածքի վերաբերյալ պետք է որոշում կայացնեին:
Պարզվել է, որ վնասվածքը բավական լուրջ է և Կյելինին չի կարող խաղալ եզրափակիչում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 7-ին՝ Բեռլինում: