3731 դիտում
15:26 04-06-2015
Եռաբլուր զինվորական պանթեոնում կտեղադրվի Սմբատ Այվազյանի հուշաքարը
2014 թվականի հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը կյանքից հեռացավ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանը, ով տևական ժամանակ տառապում էր ծանր հիվանդությամբ:
Նրա աճյունը հողին հանձնվեց Եռաբլուր զինվորական պանթեոնում: Այս տարվա հունիսի 8-ին, ժամը 13:00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի կունենա հասարակական և քաղաքական գործիչ, ազգի նվիրյալ Ս. Այվազյանի հուշաքարի պաշտոնական բացման արարողությունը:
Ս. Այվազյանը Արցախյան ազատամարտի այն մարտիկներից էր, որ հավատարիմ մնաց մարդ լինելու կոչմանը, անդավաճան նվիրվեց Արցախյան գոյապայքարին և չդավաճանեց նաև իր գաղափարներն ու սկզբունքները:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է Սմբատ Այվազյանի կենսագրական տվյալները:
Ծնվել էր 1959 թ. մարտի 10-ին Երեւանում:
1980 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:
1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1982-1988 թթ. աշխատել է տնտեսագետ Հայաստանի տարբեր ձեռնարկություններում: 1991 թ.` ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ: 1992 թ. եղել է Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սեւանի ավազանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ եւ ռազմական հարցերի համակարգող, «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար, 1994-1998 թթ. «Սապֆիր» գործարանի տնօրեն, 1998 թ.` ՀՀ հարկային տեսչության պետ: 1999-2000 թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարար:
1990-1995 թթ.` ԳԽ պատգամավոր ( թիվ 52 ընտրատարածք): ԳԽ պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
1995-1999 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության անդամ, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա նախագահ:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից:
Ակտիվ մասնակցություն է ունեցել 2008-ին սկսված Համաժողովրդական շարժմանը, եղել է քաղբանտարկյալ:
Ամուսնացած էր, ուներ երեք երեխա:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
7266 դիտում
17:46 09-06-2014
ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկի՝ Սմբատ Այվազյանի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ