ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկի՝ Սմբատ Այվազյանի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 9-ին, ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ հերթական նիստը: Նիստի մեկնարկը տրվեց Արցախյան պատերազմի մասնակից, 2003-2007 թվականներին ԱԺ պատգամավոր Ամբատ Այվազյանի հիշատակի «լռության րոպեով», ով հունիսի 8-ի գիշերը Փարիզի հիվանդանոցներից մեկում երկարատև հիվանդությունից մահացավ:
Ինչպես ԱԺ-ից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փակ քվեարկությամբ Սահմանադրական դատարանի անդամ ընտրվեց Արայիկ Թունյանը:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Ազգային ժողովից: