211652_close_icon
views-count88907 դիտում article-date 20:36 10-03-2017

Պատգամավորության շատ թեկնածուներ աստղաբաշխական վճարումներ կատարելով՝ վարձույթի սրահի «յաշիկներով» մեկնում են քարոզարշավի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախաշեմին պատգամավորության թեկնածուների վստահված անձինք մարզեր են մեկնում հիմնականում վերջին սերնդի շքեղ ավտոմեքենաներով, հիմնականում ՝ «յաշիկներհով», Mercedes-ներով, Brabus-ներով: Որոշ պատգամավորական թեկնածուների թվում է, որ եթե իրենք ամենաժամանակակից ավտոմեքենաներով են մեկնում քարոզարշավի, ապա ընտրողը իր քվեն կտա իրենց, մինչդեռ այդ «յաշիկներից» իջնող, շատ դեպքերում՝ սափրագլուխ մարդիկ, ավելի շատ սրտխառնոց ու ալերգիա են առաջացնում ընտրողի մոտ ու թեկնածուներն էլ լավ կլինի հետևություններ անեն: Այս օրերին նաև թանկ ավտոմեքենաների վարձույթի սրահներում չես կարողանում մեքենաներ պատվիրել, քանի որ նախօրոք որոշ պատգամավորների թեկնածուներ աստղաբաշխական գներ վճարելով՝ «յաշիկները», Mercedes-ները իրենցով են արել: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր