«Լեգո 3D»-ն դարձել է ամերիկյան վարձույթի առաջատար
«Լեգո 3D» ֆիլմը դարձել է ամերիկակական վարձույթի առաջատար և ստացել 69.1 միլիոն դոլար եկամուտ:
Ամերիկյան վարձույթում 2-րդ տեղը զբաղեցնում է Ջորջ Կլունի Գանձերի որսորդները, հավաքելով 22,7 միլիոն դոլար: Մասնագետների գնահատականով դա շատ համեստ արդյունք է ֆիլմի համար:
3-րդ տեղում է հայտնվել Համատեղ ճամփորդություն ֆիլմը, որը հավաքել է 6,9 միլիոն դոլար: