2109 դիտում
12:32 04-06-2015
«Բարսելոնան» Լուիշ Ֆիգուին հիշեցրել է նրա դավաճանությունը
ՈւԵՖԱ-ն «Բարսելոնայի» խնդրանքով պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուին հանել է լեգենդների թիմի կազմից՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ կայանալիք ընկերական խաղում:
Ֆիգուն չի խաղա «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» լեգենդների թիմի կազմում՝ ընդդեմ համաշխարհային ֆուտբոլի աստղերի: Նախապես պորտուգալացին ընդգրկված էր թիմի կազմում, սակայն «Բարսելոնայի» խնդրանքից հետո ՈւԵՖԱ-ն նրան հանել է կազմից:
Հիշեցնենք, որ Ֆիգուն «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 1995-2000 թվականներին, որից հետո տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: Այս տրանսֆերի համար կատալոնական ակումբը և նրա երկրպագուները առ այսօր չեն ներում Ֆիգուին՝ նրան համարելով դավաճան: Տվյալ դեպքում «Բարսելոնան» առիթը բաց չի թողել՝ Ֆիգուին դա հիշեցնելու:
«Բարսելոնայի» և «Յուվենտուսի» աստղերի համատեղ թիմում կխաղան Ալեսանդրո Դել Պիերոն, Ֆաբիո Կանավարոն, Էրիկ Աբիդալը, Դեկուն, Լյուդովիկ Ժյուլին, Ջանլուկա Ձամբրոտան, Մարկ վան Բոմելը և այլն:
Նրանց մրցակիցները կլինեն Ռուդ Գուլիտը, Պետեր Շմեյխելը, Յուրի Ջորկաեֆը, Կաֆուն, Կլարենս Զեեդորֆը և այլն:
Հանդիպումը կկայանա հունիսի 5-ին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2332 դիտում
23:21 21-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է եզրափակիչ գոտեմարտերին
2101 դիտում
21:55 21-11-2024
55 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը
1969 դիտում
20:41 21-11-2024
Հրայր Ալիխանյանն ու Արման Ավագյանը` բրոնզե մեդալակիր. Բանակայինների ԱԱ