8613 դիտում
20:13 04-01-2021
Նիկոլի համար կարևոր է գրանցել գոնե ինչ-որ հաջողություն, որպեսզի նրա դավաճանությունը կատարյալ չլինի. Միքայել Մինասյան
GPS-ով սահմանագծման հանցավոր շտապողականությունը, ԱԱԾ տնօրենին Բաքու ուղարկելը եւ Ալիեւին ամբողջ ընթացքում զիջելը պետք է Նիկոլին միայն նրա համար, որ ստանա գոնե ինչ-որ զիջում եւ խցկի այն իր երկրպագուների ակումբի փափուկ ուղեղի մեջ իր իշխանությունը երկարաձգելու համար: Այդ մասին իր [url=https://t.me/mikayelm/29?fbclid=IwAR29iI2s8cy3BDdxiZX-WtxSHre9XcSEdr_tizWxQIp4vfFfEhA3EVu3VeI]Telegram-ալիքում[/url] գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«GPS-ով սահմանագծման հանցավոր շտապողականությունը, ԱԱԾ տնօրենին Բաքու ուղարկելը եւ Ալիեւին ամբողջ ընթացքում զիջելը պետք է Նիկոլին միայն նրա համար, որ ստանա գոնե ինչ-որ զիջում եւ խցկի այն իր երկրպագուների ակումբի փափուկ ուղեղի մեջ իր իշխանությունը երկարաձգելու համար: Այդ փոքր զիջմամբ Ադրբեջանի համար կբացվի ճանապարհը Մեղրիում Նախիջեւանի տարածքով: Նիկոլի համար կարեւոր է գրանցել գոնե ինչ-որ հաջողություն, որպեսզի նրա դավաճանությունը կատարյալ չլինի, այլ ունենա համագործակցության գոնե փոքր նախանշաններ: -Ոչինչ, որ զոհվել են հայրենասերները, ոչինչ, որ մենք կորցրել ենք Արցախի ¾-ը, ոչինչ, որ դժբախտացել են հազարավոր ընտանիքներ, ոչինչ, որ երկրին ֆինանսական կոլափս է սպառնում, ոչինչ, որ ազգը խայտառակված է, փոխարենը մենք կարող ենք արագ մեկնել Մեղրի,-կասի նա իրեն սպասարկողներին՝ լռելով այն մասին, որ Մեղրին նույնպես վտանգված է խոստացված տրանսպորտային միջանցքի պատճառով: Այդ անուղեղի նպատակը պարզ է՝ ամեն գնով պահպանել իշխանությունը: Արյան, կյանքերի, խայտառակության եւ մեր ապա երեխաների գնով»,- գրել է Միքայել Մինասյանը:
Նմանատիպ նյութեր
5244 դիտում
00:06 14-04-2021
Միքայել Մինասյան. Նիկոլի համար չափազանց կարևոր է կեղծ ընդդիմադիրների ձեռքբերումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
748 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
682 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
976 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է