ԵԱՀԿ-ն Հադրութի ուղղությամբ դիտարկում կանցկացնի
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ հունիսի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում անցկացվելու է դիտարկում Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզի մոտ:
Հայկական կողմի դիտարկմանը մասնակցելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Եվգենի Շարովը:
Հակառակ կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պիտեր Սվեդբերգը: