3528 դիտում
10:48 04-06-2015
Չայնիի» ոլորաններում տեղադրված «Արձագանք» պղնձաձույլ արձանը թալանվում է օր օրի. ՀԺ
«Երևան-Սևան մայրուղու «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածում տեղադրված «Արձագանք» պղնձաձույլ արձանը (հեղինակ Խաչատուր Հակոբյան) թալանվում է օր օրի: 2010 թվականին սկսվեց արձանը մասնատելու գործընթացը: Հանկարծ հայտնաբերվեց, որ գողացվել են «ոտքերի ծայրերի» և աջ ձեռքի արմունկի հատվածները: 2012 թվականին անհետացել է աջ ձեռքը: Օրերս կատարված վերջին լուսանկարում արձանը պատող պղնձե շերտի մոտ 60 տոկոսն այլևս չկա: Ու երբեմնի նրբագեղ, բովանղակալից ու գեղեցիկ արձանը ներկայումս վեր է ածվել այլանդակ մի շինվածքի, որը միայն տհաճություն է պատճառռմ այն տեսնողնեփն: Նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արձանի պղնձե «պատյանը» հատված առ հատված պոկելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա՝ «բալգարկաներ», օդաճնշիչներով աքցաններ և այլն, իսկ եթե սովորական ձեռքի գործիքներ են օգտագործվում, ինչպես, օրինակ, մուրճ ու «զուբիլ», ապա նույնիսկ փոքր կտոր պոկելու համար մեծ ժամանակ է անհրաժեշտ լինելու: Այլ կերպ ասած՝ արձանի վրայից պղնձի կտորները աննկատ պոկելու հնարավորռթյուն չկա. նախ Երևան-Սևան մայրռղին է բավականաչափ ծանրաբեռնված օրվա բոլոր ժամերին, և երկրորդ հեշտությամբ պոկել տեղ-տեղ մինչև 5-6 միլիմետր հաստություն ունեցող պղինձը հնարավոր չէ: Դա հնարավոր է միայն բոլորիս լիակատար անտարբերության, համատարած անպատժելիության, իրավապահ մարմինների անգործունակության պայմաններում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9112 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2155 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան