Փորձարկվել է նոր բալիստիկ հրթիռ, որը կարող է խոցել օբյեկտներ Հյուսիսային Կորեայի ողջ տարածքում
Հարավային Կորեայի զինվորականները երկրի նախագահ Պակ Կին Խեի մասնակցությամբ իրականացրել են բալիստիկ հրթիռի հաջող թողարկում, որը կարող է խոցել օբյեկտներ Հյուսիսային Կորեայի ողջ տարածքում:
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, սա թռիչքի ավելի քան 500 կմ հեռավորությամբ հրթիռի առաջին փորձարկումն էր, որի մշակումն իրականացվում է արդեն երեք տարուց ավելի: Հարավկորեական պաշտպանական մշակումների գործակալությունը փորձարկումն իրականացրեց երկրի հարավայի Չխունչխոն-Նամդո գավառում:
Հրթիռի մշակումը սկսվել է 2012-ին, այն բանից հետո, երբ Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ձեռք բերեցին համաձայնություն այն մասին, որ Հարավային Կորեան կարող է մեծացնել իր բալիստիկ հրթիռների հեռավորությունը՝ 300 կմ-ից հասցնելով 800 կմ-ի: