211652_close_icon
views-count2846 դիտում article-date 10:39 09-02-2015

Հյուսիսային Կորեան 5 բալիստիկ հրթիռ է փորձարկել

Հյուսիային Կորեան 5 բալիստիկ հրթիռ է արձակել, որոնք 200 կմ-ը հաղթահարելուց հետո ընկել են Ճապոնական ծովը: Այս մասին հաղորդել է հյուսիսկորեական «Ռենհալ» գործակալությունը: Արձակված հրթիռների տեսակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Իսկ օրեր առաջ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ներկա էր գտնվել նաև նոր հականավային հրթիռի փորձարկմանը: Վերջինս նոր հանձնարարականներ էր առաջ քաշել գիտական մշակումների ոլորտում՝ ազգային պաշտպանության ապահովման համար։ Հյուսիսկորեական ԶԼՄ-ները ընդգծում են, որ նոր հրթիռը փոխելու է ծովային պաշտպանության մասին պատկերացումները, քանի որ այն ունակ է շատ մեծ արագություն հավաքել ջրի մակերևույթի վրա:

Նմանատիպ նյութեր