Հյուսիսային Կորեան 5 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով
Հյուսիսային Կորեան 5 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հրթիռները արձակվել են փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը՝ մոտ 50 րոպեի ընթացքում:
Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեում հայտարարել են, որ հրթիռները թռել են մոտ 200 կմ և ծովն ընկել: