Միխայել Բալակ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Բարսելոնան» խնդիրներ կունենա
Հանրահայտ գերմանացի նախկին ֆուտբոլիստ Միխայել Բալակը կարծիք է հայտնել, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, որը կկայանա հունիսի 7-ին՝ Բեռլինում, «Յուվենտուսը» անկրկնելի «Բարսելոնային» հաղթելու հնարավորություններ ունի:
«Իհարկե, թղթի վրա ֆավորիտը «Բարսելոնան» է, մանավանդ, եթե հաշվի առնենք, թե ինչ մարզավիճակում է գտնվում թիմը: Բայց նկատի ունենալով կատալոնացիների խաղաոճը և «Յուվենտուսի»՝ պաշտպանվելու ունակությունը, «Բարսան» կարող է խնդիրների առջև կանգնել:
Կատալոնացիներին կարող է դուր չգալ, որ խաղը իրենց սցենարով չի ընթանում և դրանից սկսեն նյարդայնանալ: Իտալական թիմերը արդյունքի հասնելու ուղիներին լավ են տիրապետում: Բեռլինում կարող է պատահել ամեն ինչ», ասել է Բալակը: