Իռլանդիայում հայտնի ցուլն այլեւս միասեռական չէ
                        Իռլանդիայում հայտնի միասեռական-ցուլը, որին նախորդ տարի դրամահավաքի միջոցով փրկել էին կենդանասերները, արդեն տեղափոխվել  է արգելոց: Զարմանալի է, բայց նա սկսել է հետաքրքրություն ցուցաբերել կովերի հանդեպ: 
Ոչ մեկ չի կարողանում բացատրել, թե ինչպես  է Բենջին «բուժվել» միասեռականությունից:  Հիշեցնենք, որ ցլին ցանկանում էր մորթել նրա տերը, քանի որ կենդանին միասեռական էր: Սակայն կենդանասերների շնորհիվ նա գնվեց: Գուցե, ապագայում նրանք իրազեկեն, որ ցուլը վերջապես «ընտանիք» է կազմել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

