ՖԻԴԵ-ն ներկայացրել է նոր վարկանիշները. Հայաստանը 8-րդն է
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակները հունիսի 1-ի դրությամբ: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը (2876): Մեր հայրենակից Լևոն Արոնյանը (2780) 8-րդ հորիզոնականում
է:
[url=http://ratings.fide.com/top.phtml?list=menv]Ցանկում[/url] են նաև՝ Գաբրիել Սարգսյանը (2673) և Սերգեյ Մովսիսյանը (2655):
Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների [url=http://ratings.fide.com/top.phtml?list=women]ցանկի[/url] առաջին տեղում չինուհի Հոու Յեֆանն է (2676): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2470) 30-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2451) 40-րդը:
Աշխարհի 100 լավագույն երիտասարդ շախմատիստների [url=http://ratings.fide.com/top.phtml?list=juniors]ցանկի[/url] 14 -րդ տեղում գտնվում է Կարեն Գրիգորյանը (2590), իսկ Հովհաննես Գաբուզյանը (2578) 17-րդ ում է: Ցանկում է նաև Տիգրան Հարությունյանը (2472) և Մանուել Պետրոսյանը (2449):
Աշխարհի 100 լավագույն երիտասարդ աղջիկ շախմատիստների [url=http://ratings.fide.com/top.phtml?list=girls]ցանկում[/url] է նաև Սուսաննա Գաբոյանը (2153):
Թիմային [url=http://ratings.fide.com/topfed.phtml]դասակարգմամբ[/url] Հայաստանը 8-րդն է: