ԱՄՆ֊ն Իրաքին 48 մլն դոլար կհատկացնի
ԱՄՆ֊ը մտադիր է Իրաքի փախստականների և Իրաքում գործող միջազգային կազմակերպությունների համար 48 մլն դոլար հատկացնել։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ֊ի պետքարտուղարության կայքում։
Նշվում է, որ 37 մլն դոլարը կուղղվի Իրաքում գործող միջազգային կազմակերպությունների աշխատանքների, իսկ 11 մլն դոլարը փախստականներին աջակցելու համար։