211652_close_icon
views-count2298 դիտում article-date 10:14 02-06-2015

Քյաբաբը և օղին այնքան են բռնաբարել մեր պատգամավորներից շատերի ստամոքսը, որ մարսողական պրոցեսը երևում է նրանց դեմքերին. Առավոտ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Բռնաբարությունը լավ բան չի՝ թեկուզև «փոխաբերական» իմաստով: Օրինակ՝ երբ մարդկանց ուղեղը բռնաբարում են վատ հայերենով՝ չկարողանալով գոնե մեկ կապակցված միտք արտահայտել: Հենց այդպես են խոսում մեր պատգամավորներից շատերը՝ քյաբաբը և օղին այնքան են բռնաբարել նրանց ստամոքսը, որ մարսողական պրոցեսը երևում է նրանց դեմքերին և ակնհայտորեն խոչընղոտում է մտածողության բոլոր դրսևորումներին: Դե, իրենց տարերքը մտածելն ու խոսելը չէ՝ նրանք «ազգանվեր գործեր են անում»: Չգիտեմ, թե որն է իրականում նրանց ազգանվեր գործը, բայց, ենթադրենք, դրանք արվում են: Հապա ի՞նչ գործ ունեն այդ մարդիկ խորհրդարանում, որտեղ, մասնավորապես, օրենքին դեմ կամ կողմ քվեարկելու համար ցանկալի է նախ՝ կարդալ դրանք, և երկրորդ՝ հասկանալ, թե ինչի մասին է այդ օրենքը: Պառլամենտում հերոսներ, ազգանվերներ, ազատամարտիկներ, ֆիդայիներ պետք չեն, այնտեղ անհրաժեշտ են գրագետ, պատրաստված մարդիկ, որոնք կկարողանան հակակշիռ դառնալ զործադիր իշխանությանը: Իսկ «բռնաբարություններից», որոնց երևի փոխարինում են ավելի թունդ հայհոյանքները, կարելի է խոսել նույն քյաբաբի սեղանի շուրջ՝ վերհիշելով սեփական հերոսական անցյալը: Ազգային ժողովում կար, կարծես թե, էթիկայի հանձնաժողով. առաջ այն՝ լավ, թե վատ, ինչ-որ հարցեր էր քննարկում: Վերջերս այդ հանձնաժողովից ոչ մի ձայն չի գալիս՝ կամ պատգամավորներն են ավելի բարեկիրթ դարձել, կամ էլ բոլորը հասկացել են, որ այդ հանձնաժողովի որոշումները որևէ նշանակություն չունեն: Այսպես ասած՝ «ձեռ են քաշել»: Փոխաբերական իմաստով՝ ինարկե»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր