17434 դիտում
20:47 01-06-2015
Երևանում մարզադպրոցի փոխտնօրեն կին վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել թատրոնի փոխտնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Զաքյան փողոցում` թիվ 1 շենքի դիմաց, Երևանի բնակիչ, 47-ամյա Սյուզաննա Մուշեղյանը իր վարած Opel մակնիշի 30 OS 194 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 72-ամյա Լարիսա Դավթյանին:
Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության աշխատակիցը:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն` պարզելու սթափության աստիճանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդ Ս. Մուշեղյանը աշխատում է Ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց ՊՈԱԿ-ում` որպես փոխտնօրեն, իսկ վրաերթի ենթարկված Լ. Դավթյանը` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես փոխտնօրեն:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15580 դիտում
00:40 31-10-2015
Մաշտոցի պողոտայում 29-ամյա կին վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա կին հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ