211652_close_icon
views-count593 դիտում article-date 18:26 01-06-2015

Երեխաների միջազգային օրվան՝ Ազատության հրապարակը՝ կավճանկարչության հարթակ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսմեկյան տոնական միջոցառումների շրջանակում Ազատության հրապարակը մանուկների համար վերածվել էր կավճանկարչության հարթակի: Բոլոր մանուկների համար ապահովվել էր անսահմանափակ քանակությամբ գունավոր կավիճներ, որոնցով երեխաները պատկերել են հայկական բնաշխարհն ու ժպտացող արևներ, պետական խորհրդանիշեր, դրվագներ մայրաքաղաքի կյանքից: «Երևանը՝ փոքրիկների համար» խորագրով անցկացվող միջոցառումների շարքում Ազատության հրապարակում կազմակերպվել է նաև մանկական տոնական համերգային ծրագիր, որին ելույթ են ունեցել երգի ու պարի մանկական համույթներ, փոքրիկ երգիչներ: Օրվա առթիվ Ազատության հրապարակ եկած մանուկներին բաժանվել են նվերներ, գրենական պիտույքներ ու մարզական պարագաներ:

Նմանատիպ նյութեր