211652_close_icon
views-count2697 դիտում article-date 19:50 29-06-2015

Երգն ու պարը Բաղրամյան պողոտան եւ Ազատության հրապարակը լքեցին

Թեեւ մարդկանց հոսքը Բաղրամյան պողոտա եւ Ազատության հրապարակ շարունակվում է, բայց բողոքը շարունակվում է առանց երգ ու պարի: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, շատերը ցանկություն են հայտնում, որ պայքարը երգ ու պարով շարունակվի: Սակայն հարակից բնակիչների անդորրը չխանգարելու համար: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ Բաղրամյան պողոտայից` երթեւկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր