5203 դիտում
22:50 21-10-2018
Ազատության հրապարակը համակված էր ազգային երգ ու պարով
Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ ելույթ են ունեցել Հայաստանի պարի պետական, Երգի պետական համույթները, ինչպես նաև «Գութան», «Մարաթուկ», «Ակունք», «Կարին», «Բերդ» և ազգագրական այլ խմբեր:
Մայրաքաղաքի հոբելյանը շնորհավորելու էին եկել նաև Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական համույթը և Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը: Ազատության հրապարակում ու հարակից փողոցներում հնչում էին ազգային երաժշտությունը, իսկ երգերն ու պարերը բեմահարթակից տեղափոխվեցին հրապարակ՝ ներկաներին հնարավորություն տալով կատարողներին հավասարապես ձայնակցել և պարել:
Նմանատիպ նյութեր
5651 դիտում
22:20 30-05-2014
Ինչպես միշտ «Արևներ» համույթի երեխաները փայլեցին իրենց երգ ու պարով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ