Իբիցայից հինգ րոպեի հեռավորության վրա գտնվող Տագոմագո կղզին այսուհետ հնարավոր կլինի վարձակալել շաբաթական 120 հազար եվրոյով
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, իր ազատ բարքերով հայտնի Իբիցայից հինգ րոպեի հեռավորության վրա գտնվող Տագոմագո կղզին այսուհետ հնարավոր կլինի վարձակալել շաբաթական 120 հազար եվրոյով:
Այսպիսով մեծ կարողությունների տեր մարդիկ, ովքեր հոգնել են իրենց տարածքը ուրիշ զբոսաշրջիկների հետ կիսելուց, կարող են արձակուրդի համար վարձակալել մի ողջ կղզի:
Բավական պատկառելի՝ օրական 16 845 եվրո գումարով այս ամռանից Տագոմագո կղզին վարձով կտրվի:
Բյուրեղային մաքուր ջրերով ողողված կղզում արդեն հասցրել են լինել մի շարք աստղեր՝ «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և «Rolling Stones»-ի կիթառահար Ռոն Վուդը: