211652_close_icon
views-count1353 դիտում article-date 11:46 29-12-2014

Այսուհետ վրացական և ռուսական ավիափոխադրողները շաբաթական կիրականացնեն 18 չվերթ՝ Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ

Վրաստանի և Ռուսաստանի ավիափոխադրողներն այսուհետ շաբաթական 18 թռիչք կիրականացնեն Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա չվերթով: Որոշումն ընդունվել է Թբիլիսիում անցկացված երկկողմ բանակցությունների արդյունքում: Հիշեցնենք, որ Georgian Airways-ը գործադուլ էր հայտարարել՝ կապված ռուսական ավիաընկերություններին առաջնահերթություն տալու իշխանությունների որոշման հետ: Իսկ գործադուլի արդյունքում իշխանությունների ընդունած որոշումը չեղյալ հայտարարվեց և վրացական ավիաընկերությունընախկին 10 չվերթի փոխարեն ստացավ շաբաթական 14 չվերթ իրականցնելու իրավունք:

Նմանատիպ նյութեր