2269 դիտում
11:36 10-12-2024
Լարված իրավիճակ՝ Երևանում․ քաղաքապետարանից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Արգիշտի 15 և 17 շենքերի բնակիչները խնդրում են, որ դառնան «ՀԷՑ»-ի և «Վեոլիա ջրի» բաժանորդ ու պատշաճ կատարեն իրենց վճարումները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Դեկտեմբերի 8-ին «Գլենդել հիլզ» թաղամասի Արգիշտի 15 և 17 շենքերի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու այն հարցի հետ կապված, որ արդեն 10 տարի է՝ չի հաջողվում դառնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժանորդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճակը սրվեց օրեր առաջ, երբ այդ երկու շենքերի հոսանքի մատակարարումը դադարեցրեց «ՀԷՑ»-ը, պատճառաբանելով, որ նրանք իրենց առջև դրված պարտավորությունները չեն կատարում և երկար ժամանակ պահանջվեց, որ հոսանքի մատակարարումը վերականգվի։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Արդեն 10 տարի է՝ պայքարում ենք, որ էլեկտրոցանցի և «Վեոլիա ջրի» բաժանորդ դառնանք ու մեր կատարած վճարումները իմանանք, որ օրենքի դաշտում է և ստանանք ՀԴՄ կտրոն։ Ունենք լիազոր, ով նայում է հաշվիչների ցուցմունքները, հաշվում և հավաքագրում գումարները, բայց դրա դիմաց մեզ կտրոն չեն տրամադրում, ուստի չի բացառվում, որ օրերից մի օր մենք կկանգնենք «կոտրած տաշտակի առջև» ու մեզանից կպահանջեն այսքան ժամանակվա բոլոր գումարները։ Երբ դիմում ենք հոսանքի բաժանորդ դառնալու համար, մեզ ասում են, որ իրենք խնդիրներ ունեն «Գլենդել հիլզ» ընկերության հետ, շենքի վերջնական ակտը չկա և դրա համար չենք կարող բաժանորդ դառնալ։ Ով է տեսել 21-րդ դարում, Երևանի սրտում, քաղաքապետարանից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող շենքը ավարտական ակտ չունենա, ամբողջությամբ բնակեցված լինի ու առանց ավարտական ակտի, դա էլ մի կողմ, բնակիչները չլինեն «ՀԷՑ»-ի բաժանորդ։ Հիմա սկսել ենք ստորագրահավաք, որ 100-ավոր բնակիչների անունից դիմենք բոլոր պատկան մարմիններին՝ ի դեմս ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որպեսզի այդ հարցը վերջապես լուծում ստանա։ Խնդրում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուշադրությունը, որպեսզի մենք էլ դառնանք օրինական բաժանորդ, վճարումները կատարենք ու դրա դիմաց մեզ կտրոն տրամադրեն»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 25-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի Արգիշտի 15 և 17 տասնչորս հարկանի շենքերի բնակիչները ժամը 11։00-ից հայտնվել էին անելանելի վիճակում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասել էին.
«Ժամը 11-ի կողմերը լույսերն անջատեցին, մտածեցինք հերթական պրոֆիլակտիկան է։ Մոտեցանք պատասխանատուներին, ինչ-որ աշխատակից, ում անունը Գնել էր, հայտնեց, որ 20-25 րոպեի ընթացքում լույսերը կմիացնեն ու 11-ից միչև հիմա՝ արդեն 9 ժամ, մնացել ենք առանց լույս, իսկ դրա պատճառով էլ շենքում ոչ գազ կա, ոչ ջուր կա, վերելակն էլ չի աշխատում։ Չգիտենք որ կառույցին դիմենք։ Կանոնավոր վճարումները կատարել ենք տեսուչին, բայց մեզ ասում են, որ «Գլենդել հիլզ»-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտքեր ունի։ Բնակիչները վճարումները կատարել են տեսուչ ներկայացած Սեյրանին, վերջինս էլ պնդում է, որ հավաքագրած գումարները ինքը վճարել է օֆիսին, սակայն օֆիսը երևի գումարն այնքան շատ է եղել, որ ինչպես ժողովուրդն է ասում «ախորժակն ուտելիս է բացվում», «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին չի փոխանցել բնակիչների կողմից պարտաճանաչ վճարված գումարները, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն էլ ամբողջ 2 շենքը հոսանքազրկել է»։
Բնակելի շենքերից մոտ 100 մ հեռու է գտնվում «պաստանցիան», եթե իհարկե դա կարելի է ասել «պաստանցիա» ու հիմա այն կողպված է, բնակիչները արդեն դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից պաշտպանի խորհրդականը հայտնեց, որ ինչ հնարավոր է՝ պաշտպանը իր լիազորությունների շրջանակում կանի, որպեսզի րոպե առաջ էլեկտրամատակարարումը վերականգնվի։ Շենքը առաջին օրվանից երբ բնակիչներով է լցվել, բնակիչների թիվ 1 խնդիրը եղել է պարտաճանաչ կատարել կոմունալ վճարումները, այդ թվում էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, բայց հիմա հայտնվել են 90-ականների գրկում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+