«Amazon»-ն արդեն գնորդներին կառաջարկի կաթ, հացահատիկային մթերքներ և մանկական սնունդ
«Amazon» ընկերությունը մտադիր է զգալիորեն ընդլայնել իր ֆիրմային արտադրանքները: Մասնավորապես, գնորդներին կառաջարկեն կաթ, հացահատիկային մթերքներ և մանկական սնունդ:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «The Wall Street Journal»-ին, ծրագրվում է նաև ներկայացնել կենցաղային մաքրող միջոցներ:
Նշվում է, որ «Amazon»-ի բիզնեսի ծրագրվող ընդլայնումն արտացոլում է ավելի ավանդական ռիթեյլերական մոդելը, որի համաձայն՝ հայտնի ապրանքանիշերի արտադրանքը վաճառվում է խանութի ֆիրմային ապրանքների հետ: