211652_close_icon
views-count42843 դիտում article-date 21:10 30-05-2015

Արտակարգ իրավիճակ Արմենիա բժշկական կենտրոնում. քաղաքացին ու փրկարարները հիվանդանոցի տարածքից հեռացրեցին մեկուկես մետր երկարությամբ գյուրզա տեսակի օձին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 52-ամյա Սայադ Մինասյանը ահազանգել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Արմենիա բժշկական կենտրոնի մոտակայքում օձ է բռնել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 ջոկատը` Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ. փրկարարները գյուրզա տեսակի մոտ մեկուկես մետր երկարությամբ օձին տեղափոխեցին Կենդանաբանական այգի: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր