Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Զովունիում տրակտորի մեջ հայտնված «գյուրզա» տեսակի օձին փրկարարները կարողացել են բռնել և տեղափոխել անվտանգ վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 30-րդ փողոցի թիվ 25 և 27 հողամասերում քաղաքացին տրակտորով աշխատանքներ կատարելիս է եղել, երբ նկատել է, որ տրակտորի մեջ օձ կա, որին վնասազերծելու և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները կարողացել են բռնել «գյուրզա» տեսակի օձին և այն տեղափոխել անվտանգ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի ընթերցողից