Դևիդ Գիլլը հրաժարվել է ՖԻՖԱ-ի փոխնախագահի պաշտոնից
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Դևիդ Գիլլը հաստատել է, որ հրաժարվում է ֆեդերացիայում իր զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հաղորդել է Sky Sports-ը:
Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ակումբի նախկին տնօրենը ՖԻՖԱ-ի փոխնախագահի պաշտոնում էր նշանակվել այս տարվա մարտ ամսին, սակայն անմիջապես հայտարարել, որ կլքի պաշտոնը, եթե Զեպ Բլատտերը վերընտրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Զ. Բլատտերը երեկ կայացած ՖԻՖԱ-ի կոնգրեսում վերընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Նա կղեկավարի ֆեդերացիան ևս 5 տարի: