ՔՊ-ն որոշում է կայացրել Իշխան Սաղաթելյանին հեռացնել ԱԺ փոխնախագահի պաշտոնից
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին։
Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ հունիսի 28-ին, հայտարարել էր, որ ընդդիմության մանդատների հարցը իշխող քաղաքական ուժը կքննարկի առաջիկա օրերին։