211652_close_icon
views-count23058 դիտում article-date 10:32 26-06-2018

Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել ՀՀԿ փոխնախագահի պաշտոնից․ ով կփոխարինի նրան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ հասարակությունը հետեւում է Սերժ Սարգսյանի մերձավորների վերաբերյալ այս օրերի կոռուպցիոն բացահայտումերին, իրավապահների կողմից նրանց բերման ենթարկելու եւ ձերբակալելու օպերացիաներին, հետաքրքիր կադրային փոփոխություններ են սկսվել ՀՀԿ-ում. կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից հրաժարվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք` Կարապետյանը նախարարների իր թիմի հետ ՀՀԿ-ին անդամակցեց վարչապետի պաշտոնին նշանակվելուց հետո: Առայժմ նա հրաժարվել է կուսակցության փոխնախագահի պաշտոնից` շարունակելով դե յուրե մնալ ՀՀԿ-ական: Սակայն պարզ է, որ ՀՀԿ-ին Կարապետյանի հետագա անդամակցությունը կլինի սոսկ ձեւական, ընդ որում՝ ժամանակավոր: Նա կուսակցությունից միանգամից դուրս չի եկել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե միայն «լավ օրերի ընկեր էր»: Բայց պարզ է, որ ՀՀԿ-ն շատերի, այդ թվում Կարապետյանի համար եղել է սոսկ միջոց իշխանության մեջ լինելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կարապետյանը որպես ՀՀԿ փոխնախագահից հրաժարվելու պատճառաբանություն բերել է այն հանգամանքը, որ վաղուց կուսակցությունում ակտիվ գործունեություն չի ծավալում եւ ճիշտ է համարում, որ այդ պաշտոնում ակտիվ մեկը լինի: Մեզ հասած տեղեկություններով` ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնում այս պահին երկու հիմնական անուն է շրջանառվում՝ Վիգեն Սարգսյանն ու ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արմեն Աշոտյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր