1332 դիտում
12:25 30-05-2015
Ես ներում եմ բոլորին, սակայն ոչինչ չեմ մոռանում. Զեպ Բլատտեր
ՖԻՖԱ-ի նախագահ Զ. Բլատտերը հայտարարել է, որ ներում է ՈՒԵՖԱ-ի զեկավարությանը, այդ թվում՝ Միշել Պլատինիին, ովքեր մեծ ցանկություն ունեին իրեն այլևս չտեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Դա մի ատելություն է, որը գալիս է ՈՒԵՖԱ-ի այդ մարդուց, ով չի կարողանում ընդունել փաստը, որ ես 1998 թվականին դարձել եմ նախագահ»,-ասել է Բլատտերը:
Իր հերթին Պլատինին ասել էր, որ հպարտ է նրանով, որ կազմակերպությունը պաշտպանել և աջակցել է ՖԻՖԱ-ում բարեփոխումներ իրականացնելու դրդումը:
Հիշեցնենք, որ նախօրեին 79-ամյա Բլատտերը 5-ամյա ժամկետով վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում:
Նմանատիպ նյութեր
3578 դիտում
10:58 15-02-2017
Հրանտ Բագրատյանը չի մոռանում, որ ինքը վարչապետ է եղել, մենք էլ չենք մոռանում. Անահիտ Բախշյան. «Առավոտ»
1286 դիտում
13:29 02-07-2015
Զեպ Բլատեր. Ես կոռումպացված չեմ
Այս բաժնից
1246 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1276 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1522 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը