211652_close_icon
views-count3323 դիտում article-date 10:58 15-02-2017

Հրանտ Բագրատյանը չի մոռանում, որ ինքը վարչապետ է եղել, մենք էլ չենք մոռանում. Անահիտ Բախշյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակը գլխավորելու է Խաչատուր Քոբոբելյանը, երկրորդ տեղում Հրանտ Բագրատյանն է, իսկ Անահիտ Բախշյանը կլինի առաջին կին թեկնածուն։ Այս մասին ասաց կուսակցության խոսնակ Սոնա Մինասյանը։ Մեզ հետ զրույցում տիկին Բախշյանն ասաց. «Ցանկացած մեկը, որն ունի ինքնագնահատական ու հետագիծ, անցել է որոշակի ճանապարհ, չի կարող չմտածել ցուցակում անցողիկ տեղ ունենալու մասին։ Այո՛, ինձ նույնպես հետաքրքիր է»։ Մեր հարցին՝ ինչպե՞ս լուծվեցին ցուցակը գլխավորելու շուրջ տարաձայնությունները, տիկին Բախշյանն ասաց՝ ինքն այդ մասին մամուլից է տեղեկացել. «Ազատ դեմոկրատներն» է հիմքը, ճիշտ չէր լինի, որ այդ կուսակցության ղեկավարը չգլխավորեր ցուցակը։ Հրանտ Բագրատյանը երբեք չի մոռանում, որ ինքը վարչապետ է եղել, մենք էլ չենք մոռանում, ամբիցիաներ են, բայց որոնք մարդու մեջ խթանիչ ուժ են»,- ասաց Անահիտ Բախշյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր