Լոնդոնցի ուսանողն ահաբեկչություն է նախապատրաստել
Լոնդոնի դատարանը 19-ամյա ուսանող Կազի Իսլամին դատապարտել է 8 տարվա ազատազրկման՝ իր հասակակցին ահաբեկչական գործունեության մեջ ներքաշելու մեղադրանքով:
Քննության տվյալներով՝ նա ընկերոջը փորձել է համոզել իսլամ ընդունել եւ հարձակում կազմակերպել բրիտանացի զինծառայողների վրա: Այդ նպատակով նա առաջարկել է ինքնաշեն պայթուցիկ գործի դնել:
Այդ մասին ուսանողի ընկերը հայտնել է ոստիկանությանը: Կազի Իսլամը, սակայն, հերքում է մեղադրանքները եւ իրեն անմեղ համարում: