1039 դիտում
23:33 29-05-2015
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացում Շվեդիայի Օրեբրո քաղաքում
Մայիսի 29-ին Շվեդիայի Օրեբրո քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը։ Այն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանն է Շվեդիայում, որը բացվեց քաղաքային իշխանությունների կողմից Օրեբրոյում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող միջհամայնքային հանձնախմբի առաջարկության հիման վրա։ Հուշարձանի վրա հայերեն, արամերեն, հունարեն և շվեդերեն գրված է. «Մենք երբեք չենք մոռանա»։
Միջոցառմանը մասնակցում էին նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ և ասորական համայնքների անդամներ։
Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան այցով Շվեդիայում գտնվող Ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մար Իգնատիոս Աֆրամ 2-րդը, Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Օրեբրոյի նահանգապետ Մարիա Լարսոնը, քաղաքային խորհրդի նախագահ Ագնետա Բլոմը։
Իր ելույթում դեսպան Ապիտոնյանն անդրադարձավ նման հուշարձանների բացման կարևորությանը` որպես անմեղ զոհերի հավերժ հիշատակի խորհրդանիշ՝ համոզմունք հայտնելով, որ այն, դառնալով տեղի հայ, ասորի և հույն համայնքների համար կարևոր սրբատեղի, կվերածվի նաև Օրեբրոյի բնակչության միասնականության և փոխադարձ հարգանքի կենտրոնի։ Դեսպանը նաև հույս հայտնեց, որ թուրքական հասարակությունում սկիզբ առած ճանաչման գործընթացը կշարունակի զորանալ, և հեռու չէ այն օրը, երբ Թուրքիայի ներկայացուցիչը նույն հարթակի վրա հանդես կգա 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման արարողությունների ժամանակ։
Նմանատիպ նյութեր
1238 դիտում
22:34 14-05-2015
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում Գերմանիայի Հալլե քաղաքում
2558 դիտում
16:26 18-04-2016
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում Գերմանիայի Յենա քաղաքում
Այս բաժնից
442 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
568 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1027 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը