11639 դիտում
16:27 29-05-2015
«Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած. գալիս են նրանք ճիշտ ժամանակին. տեղի ունեցավ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մայիսի 29-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Վահանի գրչակից եւ կուսակցական ընկերները, համախոհներ, պատգամավորներ, ներկա ու նախկին պաշտոնյաներ:
Գիրքը լույս է տեսել Yerkir.am կայքի և ՀՅԴ Երևանի «Կոմիտաս» կոմիտեի նախաձեռնությամբ:
Երկլեզու գիրքն ամփոփում է Վ. Հովհաննիսյանի համանուն խորագրով հոդվածաշարը` 4 մասից բաղկացած: Ինչպես գրքի նախաբանում գրել է Հարություն Հարությունյանը, Վահանի հոդվածներին սպասում և կարդում էին և՛ նրան սիրողները, և՛ չսիրողները:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը` շնորհանդեսից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 205+
205+