27930 դիտում
17:26 28-01-2022
Ձեզ բացակա չենք դնի. ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին. Արագած գյուղում տեղի ունեցավ խնկարկում՝ լեգենդ դարձած գյուղի հերոսների հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված, Ապարան համայնքի Արագած գյուղում կազմակերպվել է խնկարկում՝ անմահ հերոսների շիրիմներին։
Գյուղի բնակիչները՝ գյուղապետ Լուկաշ Խաչատրյանի և Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցու Հովիվ Տեր Մաղաքիա քահանայի հետ անցկացրեցին հոգեհանգստի արարողություն։
Գյուղը պատերազմում տվեց իր թանկ 5 զավակներին՝ հանուն այս օրվա։
Սևակ Ալեքսանյան
Ծնվել է 2000 թ. հոկտեմբերի 27-ին, Արագած վարչական տարածքում։ «արտնչել է Ջրականում, անմահացել 2020 թ. հոկտեմբերի 9-ին։
Հավերժ Փա՛ռք....
Հովհաննես Բեյբության
Ծնվել է 1997 թ. սեպտեմբերի 7-ին, Արագած վարչական տարածքում։ Մարտնչել է Հադրութի ուղղությամբ, անմահացել 2020 թ. հոկտեմբերի 10-ին։
Հավերժ Փա՛ռք...
Հայկ Կիրակոսյան
Ծնվել է 1986 թ., Արագած վարչական տարածքում։ Մարտնչել է Հադրութի ուղղությամբ, անմահացել՝ 2020 թ. հոկտեմբերի 31-ին։
Հավերժ Փա՛ռք...
Տիգրան Գալստյան
Ծնվել է 2000 թ. փետրվարի 25-ին, Արագած վարչական տարածքում։ Մարտնչել է Մարտունի 2-ի ուղղությամբ, անմահացել՝ 2020 թ. հոկտեմբերի31-ին։
Հավերժ Փա՛ռք....
Համբարձում Կիրակոսյան
Ծնվել է 1995 թ. հունվարի 1-ին, Արագած վարչական տարածքում։ Մարտնչել է Հադրութի և Կարմիր շուկայի ուղղությամբ, անմահացել՝ 2020 թ. հոկտեմբերի 23-ին։
Հավերժ Փա՛ռք...
Հավերժ ապրելու եք, մե՛ր հերոսներ, ապրելու ենք, որ ապրեցնենք Ձեզ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն մի քանի օր է, Արագածոտնի մարզի Արագած գյուղում արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված «Հայրենյաց նահատակներ» հուշարձան-կոթող-խաչքարի վայրը դարձել է մի իսկական սրբատեղի։ Գրեթե ամեն օր նշված վայր են այցելում ոչ միայն տեղաբնակներ, այլ նաև Երևանից, հանրապետության տարբեր մարզերից ու Արցախից ժամանած քաղաքացիներ։
Երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական խուժանը, հետո՝ նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախ աշխարհի վրա, բազմաթիվ հերոոսածին մայրերի հերոս որդիներ, առանց վարանելու, միացան արցախյան գոյատևման պայքարին. որպես կամավորներ՝ մեկնեցին Արցախ՝ իրենց պայքարը մղելու թշնամու դեմ։
Այդ հերոս ու արդեն լեգենդ դարձած տղաներից էին Հադրութի հրամանատար Հայկ Կիրակոսյանը, նրա զինակից ընկերներ Սևակ Ալեքսանյանը, Հովհաննես Բեյբությանը, Տիգրան Գալստյանն ու Համբարձում Կիրակոսյանը։ Բոլորն էլ Արագածոտնի մարզի Արագած գյուղից էին։ Ցավոք, վերջիններս նույնպես նահատակվեցին՝ իրենց պարտքը կատարելով հայրենիքի հանդեպ, ու հիմա նրանց հիշատակը վառ պահելու նպատակով Արագած գյուղի մի խումբ նվիրյալներ, ովքեր կռվի այդ թեժ օրերին հաճախակի են եղել առաջնագծում ու նաև մասնակցել մարտական գործողություններին, որոշում են կառուցել այս հուշարձան-կոթող-խաչքարը, ու Արտակ Տոնոյանը, Գագիկ Պողոսյանը, Եգոր Կարապետյանը, Նվեր Թորոյանը, Տիգրան Շահբազյանը, Հենրիկ Հարությունյանը, Ֆրունզիկ Ղուկասյանը, Սերգեյ Ավետիսյանը և Գեղամ Գրիգորյանը, հանդես գալով որպես ծրագրի հեղինակներ ու հովանավորներ, կյանքի են կոչում այս վեհ գաղափարը ու սեպտեմբերի 27-ին պատերազմի առաջին տարելիցին ընդառաջ գյուղում բացվում է «Հայրենյաց նահատակներ» հուշակոթող-խաչքարը, որը բացեցին զոհվածների հարազատները։
Մինչ հոգևոր հովվի կողմից օծելը, ներկաները 1 րոպե լռությամբ հարգում են բոլոր նահատակված հերոսների հիշատակը, ապա ծաղիկներ խոնարհում։
Միջոցառմանը ներկա էին լեգենդ դարձած նահատակված հերոսների հարազատները, ընկերները, այդ թվոմ՝ զինակից, ովքեր ասում էին. «1 տարի է անցել այդ չարաբաստիկ պատերազմից, բայց էլի վերքերը չեն սպիանում, ու այնքան ժամանակ չեն սպիանա, մինչև մենք ի կատար չածենք լեգենդ դարձած մեր նահատակված հերոս տղերքի նպատակը, իսկ որ նրանց նպատակը Արցախ աշխարհն ազատ տեսնելն էր, Արցախի սահմաններում հավերժական խաղաղություն հաստատելն էր, դա մենք գիտենք։ Ճիշտ է, ցավ ու տխրություն կա հիմա, բայց նաև հպարտություն, որ մեր այս փոքրիկ գյուղը նման լեգենդներ է տվել, ովքեր հանուն հայրենիքի՝ տվել են իրենց համար ամենաթանկը՝ կյանքը։ Իզուր չի, որ այս պատերազմից հետո բոլորիս շուրթերից Տերունական աղոթքից հետո հնչում է «Կյանքդ` կյանքիս համար, կյանքս` կյանքիդ գնով», ու հիմա մենք մեր կյանքով պետք է ապացուցենք, որ հուսախաբ չենք անելու լեգենդ հերոսներին, առաջնորդվելու ենք նրանց պատգամներով ու նրանց բացակա չենք դնելու և բացակա չդնելու խոսքերից մեկը այս հուշարձան-կոթող-խաչքարն է, որի նախաձեռնության հեղինակները կյանքի կոչեցին, ու հիմա նրանց շնորհիվ այս վայրը մեզ համար դարձել է սրբատեղի, մի նոր Եռաբլուր և ամեն անգամ այստեղ այցելելով, ծաղիկներ խոնարհելով ու խնկարկում անելով՝ ի լուր աշխարհի՝ հայտարարելու ենք՝ մենք ձեզ բացակա չենք դնի, ու քանի մեր թիկունքին կա վեհ Արագածը, ձեր պայքարը տանելու ենք առաջ ու ձեզ պես հավատալու ենք, որ արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում, և ձեր արդար պայքարի հետևորդներն ենք մենք լինելու»։
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+