1380 դիտում
11:48 29-09-2015
Պոմպերն անջատվեցին գրեթե մեկ ամիս շուտ. «Երևան Ջուր» ՓԲԸ-ի գործունեությունը 2015թ. օգոստոսին
Վերջին տարիներին ամռանը, ջրի պահանջարկի կտրուկ աճով պայմանավորված, մշտապես վերագործարկվում են պահուստային համարվող ՙԱրարատյան՚ և «Շոր-Շորի» պոմպակայանները: Դրանց գործարկումը, սովորաբար, սկսվում է սպառման «պիկերին»` հունիսի կեսերից և շարունակվում մինչ սեպտեմբերի կեսերը: Սակայն այս տարի, չնայած աննախադեպ տեւական շոգերին` պոմպակայանների աշխատանքը դադարեցվեց սովորականից գրեթե մեկ ամիս շուտ` օգոստոսին:
Փաստն անշուշտ ուրախալի է ընկերության համար, քանի որ ապահովում է ջրի ու էլեկտրաէներգիայի խնայողություն: Բայց ոչ զարմանալի: Այն տրամաբանական արդյունք է վերջին տարիներին Երեւան Ջրի կողմից իրականացվող նպատակասլաց աշխատանքի, այդ թվում համակարգի վերանորոգմանն ու վերակառուցմանն ուղղված ծրագրերի իրականացման, որի շնորհիվ ռեսուրսների շարունակական տնտեսման պայմանններում նույնքան շարունակաբար բարելավվում է ջրամատակարարումը մայրաքաղաքում: Գործունեության մյուս բոլոր ուղղություններով հաշվետու ամիսը լարվածության առումով շատ չտարբերվեց ամռան նախորդ ամիսներից: Բոլոր ծառայությունները գործել են հստակ ու ժամանակին լուծել առաջացող խնդիրները:
Առավելագույն ակտիվությունը, ինչպես եւ սպասվում էր, նկատվել է շինարարության ոլորտում, որտեղ աշխատանքի եռուն շրջան է: Հատկապես կարեւոր է Գառնիի ջրաղբյուրում իրականացվող մեծածավալ ծրագիրը: Այստեղ պետք է արդիականացվի ջրաղբյուրի 21 ջրահավաք խուցը, ջրընդունիչ կառուցվածքը, մարիչ հորը, տեխնոլոգիական հանգույցը, պոմպակայանի էլեկտրաենթակայանի բարձր լարման հատվածը և այլն: Մայրաքաղաքին վայրկյանում մոտ 1400 լիտր ջուր մատակարարող Գառնիի ջրաղբյուրի «երիտասարդացումը» մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Շենգավիթ ու Նուբարաշեն վարչական շրջանների սպառողներին խոստանում է կայուն ջրամատակարարում:
Որոշ անհետաձգելի գործեր են արվել ջրարտադրության ծառայության մի շարք այլ կառույցներում: Այսպես, ջրատար համակարգի հուսալիության բարձրացման, առկա թերությունների վերացման և ջուրն առավելագույն քանակությամբ սպառողներին հասցնելու նպատակով Ապարան-Երևան, Գառնի-Երևան և Արզական-Գյումուշ ջրատարներում կարգավորվել են ջրթող և օդահեռ փականները:
Ուշադրությունից անմասն չի մնացել նաեւ ջրամատակարարման բաշխիչ ցանցը: Ընկերության սպասարկման տարածքի տասնյակ հատվածներում վերանորոգվել ու վերակառուցվել են ջրագծերն ու կոյուղագծերը, տեղադրվել փականներ: Այդ թվում Նոր Նորքի 2-րդ, 5-րդ 7-րդ զանգվածներում, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններում, Առինջ, Նոր Գեղի, Փարաքար համայնքներում: Արդյունքում թե ջուրն է տնտեսվել, թե ջրամատակարարումը բարելավվել, իսկ ցանցի շահագործումը դարձել է հուսալի:
Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակամիջոցում համակարգում կառուցվել է 528 մետր նոր ջրագիծ, շահագործումից հանվել է 1689 մետր վթարված ջրագիծ: Նաև վերացվել է 507 ջրագծի վթար, 17301 կոյուղու վթար և 192 վթար` պոմպակայաններում: Տեղադրվել է 46 փական, սահմանազատման կետ է տեղափոխվել 20 ջրաչափական հանգույց, մաքրվել է 10 դիտահոր և 765 անձրևաընդունիչ: Այս ամենի շնորհիվ, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 79%-ը, 17-23,5 ժամ՝ 21%-ը: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարված ջրի որակին, ապա Երևան Ջուր ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1489 փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ այն համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2015թ. օգոստոսին գործունեության մի շարք ցուցանիշների վերաբերյալ` 2014թ. օգոստոսի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/:
[img]/ups/images/0843062001443510431860273.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
3701 դիտում
15:07 03-10-2016
«Շարքային» ամսվա ոչ շարքային աշխատանքները (Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2016թ. օգոստոսին)
1180 դիտում
12:44 29-05-2015
«Երևան Ջուր» ՓԲԸ-ի գործունեությունը 2015թ. ապրիլին
1883 դիտում
13:25 31-07-2015
Ամռան առաջին ամիսը նշվեց սաստիկ շոգերով. «Երևան Ջուր» ՓԲԸ գործունեությունը 2015թ. հունիսին