10947 դիտում
17:00 28-05-2015
Խոշոր ավտովթար Վանաձոր- Ստեփանավան ճանապարհին. հիվանդանոց է տեղափոխվել գյուղապետի որդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 15:00-ի սահմաններում Վանաձոր- Ստեփանավան ավտոճանապարհի Գյուլագարակ գյուղի վարչական տարածքում բախվել են Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 28-ամյա Սարգիս Սերոբյանի վարած Grand Cherokee մակնիշի 34 VF 360 համարանիշի և Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ, 26-ամյա Գոռ Ֆրանգյանի տրանզիտ համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes վարորդ, 26-ամյա Գ. Ֆրանգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության ոստիկան է, իսկ նրա հայրը՝ Միքայել Ֆրանգյանը, Լոռու մարզի Վարդաբլուրի գյուղապետն է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ եթե հաստատվեն տեղեկությունները, որ Mercedes-ի վարորդը ոստիկանության ծառայող է, նախապատրաստված նյութերը կփոխանցվեն հատուկ քննչական ծառայություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26802 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ