Երվանդ Զախարյանը նորվա տոկի տվածն ա՞, էտի միամիտ խփված ձուկ ա. գեներալ Սեյրան Սարոյան. տեսանյութ
Երվանդ Զախարյանը տոկի տված ա, էլի: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում արձագանքելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի այն հարցին, թե չի՞ ցանկանում Երվանդ Զախարյանին տոկի տալ, ասաց գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը:
«Նոր ա՞ տոկի տված: Էտի միամիտ խփված ձուկ ա: Ի՞նչ ասես»,- ավելացրեց Սեյրան Սարոյանը՝ նշելով, որ ինքը դեմ է հոսանքի գնի թանկացմանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ներկա պահին ցերեկը ՀԷԿ սակագինը կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամ է, իսկ գիշերը՝ 31.85 դրամ, այնինչ ՀԷՑ-ը պահանջում է ՀԷԿ-ի սակագինը բարձրացնել 58 եւ 48 դրամ:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի