Լսի, հիմա ոնց որ դու իմ հետ կոշտ խոսաս. կըլնի՞ այդպես, չի՛ լինի, չէ՞. գեներալ Սեյրան Սարոյան
Լսի, հիմա ոնց որ դու իմ հետ կոշտ խոսաս: Կըլնի՞ այդպես: Չի՛ լինի, չէ՞: Այս կերպ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արձագանքեց գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը լրագրողների դիտարկմանը, թե նախագահ Սերժ Սարգսյանը մի անգամ պետք է կոշտ խոսի Ռուսաստանի հետ, որ Ադրբեջանին զենք չվաճառեն:
Միաժամանակ դիմելով լրագրողին՝ ավելացրեց. «Հո չե՞մ ծեծելու քեզ, ուղղակի օրինակ եմ բերում, որ իմանաս: Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»,-նկատելով հանդերձ, որ զենքի առեւտուրը Ռուստաստանի բիզնեսն է:
«Իրենք ասում են` էտի մեր առեւտուրն է: Մենք ձեզ էլ ենք զենք ծախում»,- ավելացրեց Սեյրան Սարոյանը: Բայց եւ այնպես, նշեց, որ որոշ ժամանակ անց Ադրբեջանը կսկսի Ռուսաստանի վրա կրակել հենց այն զենքով, որը հիմա գնում է Ռուսաստանից: