«Ալ Քաիդա»-ի սիրիական թևի առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է գրավել Դամասկոսը
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման «Ջեբհաթ ան-Նուսրա» սիրիական թևի առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է զավթել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը, փոխանցել է ֆրանսիական France 24 հեռուստաալիքը:
«Մենք շարունակելու ենք կենտրոնանալ Դամասկոսի և ծրագրում ենք այդ ռեժիմի ոչնչացումը»,-հայտարարել է Աբու Մոհամմադ ալ-Գոլանին:
Վերջինս նաև կոչ է արել Սիրիայի նախագահին աջակցող բնակիչներին հրաժարվել իրենց հայացքներից՝ հանուն իրենց իսկ անվտանգության ապահովման: