Ռուսաստանցիների 86%-ը հավանություն է տալիս Վլադիմիր Պուտինի գործունեությանը երկրի ղեկավարի պաշտոնում
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, «Լևադա Ցենտրի» կողմից իրականացված սոցհարցման արդյունքներով, ռուսաստանցիների 86%-ը հավանություն է տալիս Վլադիմիր Պուտինի գործունեությանը երկրի ղեկավարի պաշտոնում: Նման ցուցանիշներ են եղել նաև ապրիլին և փետրվարին:
Դրան հակառակ՝ հարցվածների 13%-ը դեմ է Պուտինի վարած քաղաքականությանը:
Սակայն մարտ ամսին, հասարակական կարծիքի ուսումասիրության Համառուսաստանյան կենտրոնի տվյալներով, Պուտինի գործունեությանը հավանություն է տվել հարցված ռուսաստանցիների 88%-ը: