Նեբրասկայում այլևս մահապատժի չեն ենթարկի
Ամերիկյան Նեբրասկա նահանգում մահապատիժը չեղյալ է հայտարարվել: Որոշմանը կողմ է քվեարկել նահանգի 30, դեմ` 19 օրենսդիր: Մահապատժի պահպանմանը կողմ է եղել նաև նահանգապետ Փիք Ռիքեթսը:
Նեբրասկան դարձել է մահապատիժը չեղյալ հայտարարած պահպանողական առաջին նահանգը վերջին 40 տարում: